Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված հսկողությունը Երեւան մտնող ճանապարհներին եւ Երեւանում: Մայիսի 1-7-ին ուժեղացված ծառայության ընթացքում ՃՈ ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 91 մեքենա, որից մեկի խլացուցիչն առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված է եղել բարձր ձայնով: Մյուս վրա տեղադրված է եղել գերհզոր հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորում:

56 մեքենաների վարորդներ մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ 33 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել համապատասխան փաստաթղթեր չունենալեւ եւ այլ խախտումների համար:

Նույն ժամանակահատվածում 44 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել  հողմապակու թափանցելիության չափի խախտման, իսկ 83 վարորդի՝ երթեւեկության ընթացքում մեքենայից տարբեր իրեր եւ առարկաներ նետելու համար: