Վերջին մեկ ամսվա ընթացքում մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում, փողոցում, բակում կայանված մեքենաներից գողություններ էին կատարվում։ Տուժողներից ոմանք ոստիկանություն էին զանգել, ոմանք ոչ։
Նման դեպքեր էլի էին եղել, բայց այս անգամ գործելու եղանակը նույնն էր։ Թիրախը բացառապես «Մերսեդես» մակնիշի մեքենաներն էին։ Հանցամիտը կողային հայելիներից ու այլ պահեստամասերից զատ հափշտակում էր մեքենաների էլեկտրակարգավորիչները այսպես ասված DMRV-ները, որոնք բավականին թանկ են, պահանջարկն էլ մեծ։
Նման օրինազանցները սովորաբար բռնվում են գիշերային շրջագայությունների ժամանակ, բայց այս անգամ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները գողությունները բացահայտեցին այլ ճանապարհով։ Ոստիկանության աշխատակիցները տեղեկություններ են ստացել, որ Հարավ-արեւմտյան թաղամասի բնակիչ Կարեն Ա.-ն մեքենաներից ավտոպահեստամասերի գողություններ է կատարում։
Ստացված տեղեկություններն իրացնելով ապրիլի 28-ին Իսակովի պողոտայից Կարեն Ա.-ինն բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Նախկինում մի քանի անգամ դատապարտված Կարեն Ավագյանը բաժնում խոստովանական բացատրություն է տվել. ըստ նրա՝ ապրիլին, մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կայանված մեքենաներից մոտ երկու տասնյակ գողություններ է կատարել. «Դե տենց գողություներ եմ էլի արել, տարբեր տեղերից տարբեր տեղերից տարել եմ «Մերսեդեսի» զապչաստ-մապչաստ, էլի»:
Ոստիկանները պարզել են նաեւ, թե Կարեն Ա.-ն վաճառելու համար ում է պարբերաբար հանձնել գողացված ապրանքը։ Բայժին է հրավիրվել նաեւ վաճառողը, ով ոստիկաններին նշել է հետեւյալը. «Եկել ա, ասել ա՝ ապրանք ենք բերում, հարցրել եմ՝ ի՞նչ ես բերում, ասել ա՝ դե ամեն ինչ բերում եմ։ Ես նայել եմ ապրանքը, վրեն եղել ա վրացական ստորագրություններ։ Ժամանակա ա եղել զանգել եմ ապրանք եմ ուզել ասել ա՝ ապրանքը հըլը տեղ չի հասել, մի քանի օրից կլինի։ Ես չեմ էլ մտածել որ էդի կարա գողացված ապրանք լինի»:
Գողոնը մասամբ առգրավվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։











