Թուրքիայում գյուղացին իր ոչխարի ականջի մեջ հայտնաբերել է բերան, որում կային ատամներ ու թուք, հայտնում է The Mirror-ը։ Տղամարդը արել է այդ հայտնագործությունը, երբ պատրաստվում է խուզել կենդանուն։
Տեղի անասնաբույժն ասել էր, որ առաջին անգամ է նման բան տեսնում։ Մասնագետը նշել է, որ բերանը նույնիսկ կլման շարժումներ է կատարում, բայց ոչխարը դրանով սնվել չի կարողանում։
Ենթադրվում է, որ ոչխարի մայրը հղիության ժամանակ կարող էր քիմիկատներ ուտել, ինչի հետեւանքով էլ գառնուկը դեֆեկտով է ծնվել։











