Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքից ֆերեմր Կոձի Նակաոյին հաջողվել է 250 գրամ կշռող ելակ աճեցնել: Այս մասին հաղորդում է Life-ը:

Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները պաշտոնապես արձանագրել են սա: Լուսանկարում երեւում է, որ ռեկորդակիր ելակի չափերը չափազանց տարբերվում են սովորական ընդունված չափանիշներից: Առաջին պտուղը համտեսելու պատվին արժանացել է ֆերմերի դուստրը: