Ամերիկացի դերասաններ Մելիսա Մաքքարթին ու Ալեք Բոլդուինը Saturday Night Live շուի նոր թողարկման ժամանակ ներկայացրել են նախագահ Դոնալդ Թրամփի ու Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերի միջեւ սիրային տեսարանը։ Տեսագրությունը հրապարակվել է SNL-ի YouTube-ալիքում։
Տեսահոլովակում Սփայսերը՝ Մաքքարթիի դերակատարմամբ, սկզբում ելույթ է ունենում լրագրողների առաջ մամուլի ասուլիսի ժամանակ, որից հետո ինքնագնա բեմահարթակով գնում է Թրամփի մոտ, որի դերը Բոլդուինն է կատարում։ Նախագահը սկսում է սիրահետել մամուլի քարտուղարին, որից հետո նրանք համբուրվում են։
Մայիսի 12-ին Մաքքարթին՝ Սփայսերի կերպարով շրջել է Նյու Յորքի կենտրոնով՝ ինքնագնա հռետորական բեմահարթակով։











