Այսօր՝ նոյեմբերի 22-ին Ծաղկաձորում ընթացող տնտեսական մրցակցության խնդիրների լուսաբանմանը նվիրվսծ սեմինարի ընթացքում քննարկվել է տաքսի ծառայությունների կողմից սակագնային հաշվիչների զանգվածային կեղծման հարցերը:
Լրագրողները տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներին եւ արտասահմանցի փորձագետներին տեղեկացրել են, որ հայաստանյան տաքսի ծառայությունները հրապարակավ առաջարկում են այլ սակագին ՝ 1 կմ համար 100 դրամ, իրականում հաշվիչներն աշխատում են այլ, ավելի բարձր սակագնով:
ի պատասխան ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ առաջին անգամ են լսում, թե զանգվածաբար նման խախտումներ կան, եւ եթե իրենք իսկապես դիմումներ ստանան, կզբաղվեն այդ հարցով՝ պարզելու, արդյոք առկա՞ է սպառողների մոլորեցում եւ անբարեխիղճ մրցակցություն:
Իսկ Ֆրանկֆուրտի ֆինանսների եւ կառավարման դպրոցի պրոֆեսոր Էբերհարտ Ֆեյեսը ասաց, որ ադ հարցերով պետք է զբաղվի ոչ թե հանձնաժողովը, այլ ոստիկանությունը, քանի որ առկա է ակնհայտ կեղծիք: Նիստին ներկա օտարերկրյա մասնագետները եւս վկայեցին, որ իսկապես այդ փաստը կա, բայց եւս կրկին խորհուրդ տվեցին դիմել ոստիկանությանը:





























