Սինգապուրում կառուցել են արտասովոր ավտոմոբիլային վաճառասրահ՝ վենդինգային ավտոմատի սկզբունքով։ Motor-ի փոխանցմամբ 15 հարկանի շենքում կարող է գտնվել ցուցադրվել մինչեւ 60 մեքենա։

Այդ արտասովոր ցուցասրահը պատկանում է Autobahn Motors ֆիրմային։ Մշակողները պարզաբանել են, որ ուզում էին այդ ձեւով ճիշտ օգտագործել քաղաքի տարածքը, նաեւ կրեատիվություն դրսեւորել

Վենդինգային ավտոտնակում հիմնականում մարզական ու սուպեր մեքենաներ են, նաեւ շքեղ ու դասական մոդելներ։ Մեքենաներն ընտրելու համար անհրաժեշտ է նշել նախընտրելի մոդելը հատուկ թաչ սքրինի վրա, որը տեղադրված է ավտոկայանտեղիի դիմաց։ Համակարգը ավտոմատ կերպով մեքենան կիջեցնի մոտ երկու րոպեից։