Թաթարստանի գյուղատնտեսական ֆիրմաներից մեկը ոչ սովորական կերպով կովերի նախիրն արտոավայր է տեղափոխել։ Կենդանիներին բեռնատարով նշանակված վայր հասցնելով՝ նրանց արտովայր են դուրս թափել հենց բեռնատարի թափքից, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
«Դա կենդանիների նկատմամբ շատ վատ վերաբերմունք է», - ասվում է Հանրապետության Գյուղնախարարության կայքում, որտեղ մեջբերվում են «Լենինոգորսկայա» ագրոֆիրմայի տնօրեն Իրեք Յագաֆարովի խոսքերը։
Միջադեպը տեսագրել է ականատեսը, իսկ տեսագրությունը հայտնվել է համացանցում։











