ԱՄՆ իրավապահ մարմինների աշխատակիցների հաղորդմամբ՝ Նյու Ջերսի նահանգի Տետերբորո օդանավակայանում վայրէջք կատարելիս կործանվել է Learjet 35 ռեակտիվ ուղեւորատար օդանավը, երկու մարդ է զոհվել, հայտնում է Americaru կայքը։

Քաղավիացիայի դաշնային վարչության հայտարարության մեջ ասվում է, որ օդանավը դուրս է եկել Ֆիլադելֆիայի միջազգային օդանավակայանից ու մոտենում էր թռիչքուղուն, երբ բախվել է պահեստի շենքին , որը օդանավակայանից 400 մ հեռավորության վրա էր գտնվում։ Քարլշտադտի ոստիկանությունը հայտնել է, որ օդանավում ուղեւորներ չեն եղել։ Դեռ հայտնի չէ, ցամաքում մարդ տուժել է, թե ոչ։

Վթարի վայրում մի քանի մեքենա է հրկիզվել։ Կրակը տարածվել էառնվազն մեկ շենքի վրա։ Վթարի պատճառը հետաքննում են։ Ականատեսների խոսքով օդանավը տարօրինակ անկյան տակ էր վայրէջք կատարում։