Առնվազն մեկ մարդ է զոհվել ու տասը տուժել Նյու Յորքում՝ հետիոտնի բազմության մեջ մեքենայի մխրճվելու հետեւանքով, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին։
Տուժածների թվի մասին տարբեր տվյալներ են ներկaյացվում՝ CBS հեռուստաալիքը հայտնում է 20 վիրավորնե8ի մասին, քաղաքի հրշեջ ծառայությունը հայտնում է, որ նրանց թիվն առնվազն 13 է։
Դեպքը տեղի է ունեցել Թայմս սքվեր հրապարակում։ Նախնական տվյալներով մեքենան մեծ արագությամբ մայթեզր է դուրս եկել։ CBS հեռուստաալիքը հայտնում է, որ վարորդը փորձել է փախուստի դիմել, բայց նրան բռնել են։ Նրա արարքի դրդապատճառները դեռ հայտնի չեն։
Ականատեսների մեկի խոսքով, վարորդի գործողությունները միտումնավոր են եղել։
CBS-ը, վկայակոչելով ոստիկանությունը, հայտնել է, որ հետիոտնի բազմության մեջ մեքենայի մխրճվելը ահաբեկչության հետ կապակցված չէ։ «Նյու Յորք qաղաքի ոստիկանություն․ ահաբեկչության հետ ոչ մի տեսանելի կապ չկա»,- գրվել է հեռուստաալիքի եթերում վազող տողով։
Տեղի ունեցածի մասին հայտնել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ «Նախագահը տեղեկացվել է Թայմս սքվերում տեղի ունեցածի մասին ու նրան անընդհատ կհայտնեն թարմ տեղեկություններ»,- գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը իր Twitter էջում։
Նյու Յորքում արտակարգ դրություն է սահմանվել։ Twitter-ի օգտատերերը գրում են, որ ոստիկանությունը անցորդներին խորհուրդ է տվել թաքստոցներ գտնել։














