Նախնական տվյալներով երկու մարդ է տուժել Սոչիում մեկհարկանի մասնավոր տանը կենցաղային գազի պայթյունից, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տարածաշրջանի արտակարգ ծառայությունները։
«Գազը պայթել է Գրիբոեդովի փողոցի թիվ 25 տանը։ Նախնական տվյալներով տուժել է երկու մարդ ՝կին ու տղամարդ»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Փլատակների տակ կարող են էլի մարդիկ լինել։ Տեղում աշխատում է 39 մարդ ու 13 միավոր տեխնիկա, իրականացվում են որոնողական փրկարարական աշխատանքներ։











