38-ամյա ավտոարշավորդ Սեբաստիեն Բուրդեն ծանր մարմնական վնասվածքներ է ստացել Indycar առաջնության Indy 500 որակավորման ավտոարշավի ժամանակ: Հերթական շրջանը կատարելիս մոտ 370 կմ/ժամ արագությամբ սլացող ֆրանսիացու բոլիդը  բախվել է մայրուղու պատնեշին, շրջվել եւ բռնկվել, փոխանցում է Lenta-ն: 

Նշվում է, որ վթարից հետո Բուրդեն գիտակցությունը չի կորցրել: Նրա մոտ բազմաթիվ կոտրվածքներ են ախտորոշել: Նրան առաջիկայում կվիրահատեն: Մարզիկի վերականգնման տեւողության մասին չի հաղորդվում:

Indy 500-ը Հյուսիսային Ամերիկայում ամենաճանաչված մրցարշավն է, տեղի կունենա մայիսի 28-ին Ինդիանապոլիսում: Այն անցկացվում է 101-րդ անգամ: