Համացանցում սպիտակ ոչխարի եւ սեւ կատվի զվարճալի տեսանյութ է շրջանառվում: Կադրում ընկերասեր ոչխարը, ցանկանալով ավելի մոտիկից ծանոթանալ ցանկապատի մոտ նստած կատվի հետ, նրան է մեկնում դունչը: Բայց կատուն առանձնապես հակված չէ շփման եւ թաթերով հարվածում է ոչխարի դնչին, ճանկռում ու ամեն կերպ ցուցադրում իր դժգոհությունը, հաղորդում է Amimal-ը:

Արդյունքում զայրացած փիսիկը ճանկերով հարվածում է ոչխարի դնչին ու շրջվում: Վիրավորված ոչխարը փոխհատուցում է նրան դնչի հարվածով: Ագրեսիվ կատուն վայրէջք է կատարում թաթերի վրա: Հաղորդվում է, որ կենդանիները չեն տուժել: