ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամուսնությունը հանգիստ չի տալիս համաշխարհային լրատվամիջոցներին։ Իսրայել նախագահի ու նրա կնոջ կատարած այցելության ընթացքում լրագրողները նկատել են, որ Մելանիան կարծես չէր ցանկանում բռնել ամուսնու ձեռքը, ինչը սնունդ է տվել նրանց հարաբերությունների մասին նոր դատողությունների համար։

Թել Ավիվի օդանավակայանում դիմավորելու պաշտոնական արարարողությունից հետո Դոնալդ Թրամփը ձեռքը մեկնել է Մելանիային, որը նրա ետեւից էր քայլում։ Սակայն Մելանիան չի նկատել, կամ ձեւացրել է, թե չի նկատել, որից հետո թեթեւակիորեն հարվածել է ամուսնու ձեռքին։ Թրամփը դրանից հետո փողկապն է սկսել ուղղել։ Ըստ Newsweek-ի՝ նման շարժումը բնորոշ է այն մարդուն, ում ձեռքը բռնել հրապարակավ մերժել են։

Այդ տեսագրությունը արդեն տարածվել է սոցցանցերում, օգտատերերը այդ կապակցությամբ բազմաթիվ մեկնաբանություններ են գրել։ «Պարզ չէ, արդյոք այդ շարժումը որեւէ բան է ասում նախագահի ամուսնության կարգավիճակի մասին։ Սխալ կլիներ ենթադրել, որ ձեռքին թեթեւ հարվածելը վկայում է Սպիտակ տան դրախտում խնդիրների մասին։ Բայց վերջին ամիսներին նախագահական զույգի հարաբերությունները անընդհատ մամուլի ուշադրության կենտրոնում են, մասամբ որովհետեւ նրանք առանձին են ապրում, նաեւ քանի որ Մելանիան հազվադեպ է հայտնվում առաջին տիկնոջ կարգավիճակում։

«Երբ մարդիկ փնտրում են որեւէ նշան այն մասին, թե ինչ կյանքով են ապրում Թրամփները դռան մյուս կողմում, ձեռքին թեթեւ հարվածը կարող է զգալի ակնարկ թվալ նրանց», գրում է պարբերականը։