Մանչեսթերում պայթյունից հետո 59 մարդ է հոսպիտալացվել, եւս մի քանի տուժածների տեղում է օգնություն ցուցաբերվել: Այս մասին Twitter-ում հաղորդել է շտապօգության հյուսիս-արեւմտյան ստրաբաժանումը:

«Մանչեսթեր Արենա» համալիրում ահաբեկչությունը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան: Պայթյունը որոտացել է ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի ելույթի ժամանակ: Պայթյունի հետեւանքով, ըստ վերջին տեղեկությունների, զոհվել է 19 մարդ:

Տուժածները տեղափոխվել են վեց հիվանդանոցներ:

Մանչեսթերի պայթյունն ամենախոշորն է Բրիտանիայում՝ 2005 թվականին լոնդոնյան մետրոյում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ 50 մարդ էր զոհվել: