Հայաստանի պաշտպանության նախարարության տեսչական խումբը նոյեմբերի 22-ին Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի շրջանակներում մեկնել էր Թուրքիա:
«Այնպես, ինչպես հայ սպաները Թուրքիա են այցելել, այնպես էլ տեսչություն իրականացնելու համար մեր զինծառայողները կայցելեն Հայաստան: Սա սովորական տեսչություն է, որն իրականացվում է ԵԱՀԿ անդամ երկրների միջեւ», -ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Թուրքական արտաքին գերատեսչության աղբյուրները պնդում են, որ թուրք զինվորականները Հայաստան կժամանեն գարնանը:
Նշենք, որ հայ սպաները դիտարկում կանցկացնեն Բայազետ քաղաքում:





























