Աֆղանստանում չորեքշաբթի հզոր պայթյունի հետեւանքով վիրավորվել է Իրանի դեսպանը։ Պայթյունը որոտացել է մայրաքաղաք Քաբուլում՝ նախագահական նստավայրի եւ Գերմանիայի ու Իրանի դեսպանատների մերձակայքում։ Այս մասին հաղորդում է «Էրեմ Նյուզ» լրատվական պորտալը՝ վկայակոչելով «Իաթիմադ» պարբերականը։
«Իրանի դեսպան Մոմամմաթ Ռեդա Բարհամին վիրավորվել է, վնասվել է նաեւ դեսպանատան շենքը», -ասվում է հաղորդագրությունում։ Նշվում է, որ մյուս դիվանագետներն ու դեսպանատան աշխատակիցներն «առողջ են»։
Վնասվել են նաեւ Իրանի հեռուստատեսության եւ ռադիոյի, IRNA պետական գործակալության ներկայացուցչությունները։





























