Քալիֆորնիայի Մոնթերեյում աճուրդի է դրվելու 1965 թ․ թողարկված Peel Trident եզակի եռանիվ, երկտեղանի մեքենան, որը ունի երկու մետր երկարություն ու ընդամենը մեկուկես մետր լայնություն։ Մեքենան մտադիր են վաճառել 75 -100 հազար դոլարով, հայտնում է Newsru-ն։

 Peel Trident միկրոմոբիլը թողարկվել է 45 նմուշով բրիտանական Peel Engineering Company ընկերության կողմից, դրա համար էլ այն հիմա շատ է գնահատվում կոլեկցիոներների կողմից։ 

Մեքենայի առավելագույն արագությունը 45 կմ/ժ է։ Այն չունի դռներ, սալոնում կարելի է հայտնվել՝ բացելով պղպջակաձեւ «գմբեթը», որի պատճառով մեքենան նմանվում է «Ջեթսոնները» մուլտսերիալի թռչող ափսեներին։  Peel Trident–ի սկզբնական գինը 190 ֆունտ սթերլինգ է եղել։ Այսինքն հիմա այն մտադիր են վաճառել 420 անգամ թանկ։