Շաբաթ օրերին Հայաստանի մարզերում կառավարության անդամների մասնակցությամբ քննարկումներ կանցկացվեն: Հունիսի 1-ին կայացած ՀՀ կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա հանձնարարեց մարզերում խնդրահարույց հարցերի շուրջ արտագնա քննարկումների ժամանակացույց կազմել: «Կառավարության արտագնա նիստերի կարիք չկա: Հարկավոր է հավաքել միայն այն նախարարներին, որոնք պատասխանատու են կոնկրետ ոլորտի խնդրների համար: Քննարկումները հարկավոր է կազմակերպել շաբաթ՝ աշխատանքային օրերը չծանրաբեռնելու համար»,- հավելեց վարչապետը:











