Google ընկերությունն իր պաշտոնական բլոգում հայտարարել է Android օպերացիոն համակարգում խոցելիության հայտնաբերման համար նախատեսված պարգեւի չափի ավելացման մասին, հաղորդում է Life-ը:

Ընկերությունում պարզաբանել են, որ պարգեւի չափն ավելացրել են, քանի որ ոչ մի հետազոտող մինչեւ հիմա խոցելի կետեր չի հայտնաբերել, որի համար կարող էր առավելագույն պարգեւ ստանալ:

Միաժամանակ, Google-ը շարունակելու է ավելացնել պարգեւի չափը, որպեսզի մասնագետներին դրդի շարունակել որոնումները:

Բացի այդ, Google-ի ներկայացուցիչները նշել են, որ Android Security Rewards ծրագրի շրջանակում երկու տարվա ընթացքում մասնագետներին ավելի քան 1.5 մլն դոլար են վճարել: