Իրանի խորհրդարանում հրաձգության մասնակիցներից մեկին հաջողվել է հեռանալ շենքից. նա կրակ է բացել փողոցում: Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը:

«Ահաբեկիչն անկանոն կրակ է բացել, նրան հաջողվել է հեռանալ խորհրդարանի շենքից, նա փողոցում է կրակում»,- գրել է գործակալությունը:

Հիշեցնենք, որ մի քանի զինված անձ հարձակվել է խորհրդարանի շենքի վրա: Մեկ մարդ զոհվել է, ութ վիրավոր կա: