Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին:

«Խոր վրդովմունքով տեղեկացա այսօր Իրանի Խորհրդարանում և Իմամ Խոմեյնու դամբարանում տեղի ունեցած հրաձգության և պայթյունի մասին, որի հետևանքով զոհվել են մարդիկ և կան բազմաթիվ վիրավորներ:

Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունը, որի դեմ պայքարը բխում է բոլորի շահերից:

Իմ զորակցությունն եմ հայտնում  և ցավակցում զոհերի ընտանիքներին ու մերձավորներին, իսկ տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ վարչապետի ցավակցական հեռագրում: