«Ելք» դաշինքն իր զորակցությունն է հայ Իրանի ժողովրդին։

«Մեծ ցավով տեղեկացանք հունիսի 7-ին Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մասին։

Մեր զորակցությունն ենք հայտնում ԻԻՀ Մեջլիսի անդամներին, երկրի քաղաքական և հոգևոր ղեկավարությանը, Իրանի բարեկամ և եղբայրական ժողովրդին։ Ցավակցություն ենք հայտնում զոհերի հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։

Համոզված ենք՝ միջազգային հանրությունը պիտի միավորի բոլոր ջանքերը ահաբեկչության դեմ

միասնական պայքար մղելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ։