Ադրբեջանը տարիներ շարունակ, իսկ վերջին երկու տարիներին ավելի ինտենսիվ իրականացնում է բանակցությունների տորպեդահարման քաղաքականություն։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին հայտնել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Հստակ է, որ ղարաբաղաադրբեջանական կոնֆլիկտում կա մեկ, մեղմ ասած, ապակառուցական կողմ՝ Ադրբեջանն է։ Միջազգային հանրության արդեն հասցեական գնահատականներին պետք է հետեւան հստակ պատժամիջոցները։ Ադրբեջանը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը»,- ասել է նա։

Խոսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի մասին՝ նա նշել է, թե սա հերթական այցն է։ «Նոր բան չկա․Մեր կարծիքը չի փոխվել»,- նշել է Շարմազանովը։