Հայկական ծրագրային ապահովումը վերահսկում է հանրապետության բանտային հաստատությունների էներգամատակարարումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: Այնտեղ էներգախնայող լամպեր են դրվել Եվրամիության ծրագրով:

Տեղական ՏՏ ընկերությունները էներգետիկայի համար նաեւ այլ ծրագրեր են մշակում: Դա ե՛ւ էներգացանցերի կառավարման նոր scada համակարգերն են, ե՛ւ էներգիայի գեներացիայի հաշվարկի ու դրա կանխատեսման ծրագրերը:

«Պետությունը ձգտում է այս տեխնոլոգիաների համար պետական պատվերի շուկա ստեղծել, սակայն մեր խնդիրը պահանջարկ ստեղծելն է նաեւ մասնավոր հատվածում, ցույց տալ, թե դա որքան ձեռնտու է»,- հայտարարեց փոխնախարարը: