Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելը չի բխում Թուրքիայի շահերից: Հունիսի 13-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով՝ Սիրիայի իրադարձությունները չեն վկայում Թուրքիայի հաջողությունների մասին. Անկարայի ախորժակը շատ ավելի մեծ էր: «Այդուհանդերձ, երբեք չի կարելի բացառել, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են մեր տարածաշրջանում որոշակի քայլեր ձեռնարկել, որպեսզի ուշադրությունը շեղեն: Սակայն չեմ կարծում, որ Թուրքիայի շահերից է բխում Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելը, դա կներգրավի նաեւ այլ երկրների՝ Իրանին եւ Ռուսաստանին: Չեմ կարծում, որ Թուրքիան կցանկանա տարածաշրջանում նման իրավիճակ ստեղծել»,- ընդգծեց Մանոյանը: