Հայաստանում ռազմական դրություն կսահմանի ոչ թե նախագահը, այլ կառավարությունը: «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության հունիսի 15-ի նիստում:
Ազգային ժողովը կկարողանա չեղարկել ռազմական դրությունը, ինչպես նաեւ ձեռնարկված համապատասխան միջոցառումները:
Նշենք, որ այս իրավասությունը նախագահից կառավարությանն է անցնում Սահմանադրության փոփոխությունների արդյունքում, որոնք ընդունվեցին 2015 թվականի դեկտեմբերի 6-ին: Փոփոխություններով կտրուկ կրճատվում են նախագահի լիազորությունները՝ հօգուտ խորհրդարանի եւ կառավարության: Անցումային շրջանը կավարտվի 2018 թվականի ապրիլի 9-ին, Սերժ Սարգսյանի՝ պետության ղեկավարի պաշտոնում լիազորությունների ժամկետի լրանալուց հետո:





























