Հայաստանում 2009 թ. արդյունահանվել է 499 կգ ոսկի, նշված է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ։ Բացի այդ՝ արդյունահանվել է 10,7 տոննա արծաթ, 7,2 հազ. տոննա ցինկ, 5,3 հազ. տոննա մոլիբդեն, 33 հազ. տոննա պղինձ, 14 հազ. տոննա պղնձամոլիբդենային հանքաքար (սրա մոտ 60 տոկոսը պղնձի խտանյութ է)։