Ամերիկացի էքստրեմալ Նիկ Վալենդի 36-ամյա կինը՝ Էրենդիրան քաջությամբ չի զիջում իր ամուսնուն։ Եթե ամուսինն անցել էր Նիագարա ջրվեժի վրա կապված ճոպանի վրայով, ապա Էրենդիրան, ատամներով օղակից բռնված, ակրոբատական հնարքներ էր անում ջրվեժի վրա։
Կինը այդ բոլոր հնարքները կատարել է 91 մետր բարձրության վրա։











