Առանց նախնական ծանուցման խոշոր զորավարժություններ անցկացնելով՝ Ադրբեջանը հերթական անգամ խախտել է միջազգային պայմանավորվածությունները։
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված զորավարժությունների վերաբերյալ հաղորդագրությունները, NEWS.am-ի թղթակցին ասաց, որ խախտվել է 2011 թվականի Վիեննայի համաձայնությունը։ «Նախնական ծանուցում չի եղել»,- նշեց ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ հունիսի 19-ին Ադրբեջանում լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ են մեկնարկելու։ Դրանց մասնակցելու է 23 հազար զինծառայող, 120 տանկ եւ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի 180 հրթիռա-հրետանային սարքավորումներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ականանետեր, տարբեր նշանակության մարտական ավիացիա եւ անօդաչու թռչող սարքեր։
Զորավարժությունները կավարտվեն հունիսի 24-ին։





























