ԿԺԴՀ տարածքում նոյեմբերի 26-ին կրկին հրետանու համազարկեր են լսվել ԿԺԴՀ-ի կողմից, սակայն Հարավային Կորեան վստահեցնում է, որ այդ կրակոցները Փհենյանի նոր ռազմական գրոհ չէ Ենպհենդո կղզու վրա, որը հարձակման էր ենթարկվել նոյեմբերի 23-ին: Նրանց տվյալներով, հրաձգությունը տեղի է ունենում Հյուսիսային Կորեայի տարածքում եւ ոչ մի արկ չի ընկել Հարավային Կորեայի տարածք:

Այդ ֆոնին Փհենյանը սպառնում է Սեուլին նոր պատերազմ սկսել՝ ամերիկացիների հետ զորավարժություններ սկսելու դեմ: «Նրանք, ովքեր սիրում են խաղալ կրակի հետ, երկրներին լայնամասշտաբ պատերազմների են մղում»,- ասված է ԿԺԴՀ Կենտրոնական հեռագրային գործակալության հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել է NEWS.am-ը, Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ լարվածությունը մեծացել է, որը նոյեմբերի 23-ին վերաճել է ռազմական բախման, որի արդյունքում հրետանային կրակի տակ է հայտնվել հարավկորեական Ենպհենդո կղզին: Արդյունքում սպանվել է 4 եւ վիրավորվել 20 մարդ:

Նշենք, որ Ենպհենդո կղզում տեղի ունեցած միջադեպը պատճառ է դարձել, որ հրաժարական տա Հարավային կորեայի պաշտպանության նախարար Կիմ Տհե Յենը: