ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն նոյեմբերի 27-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, հանդիպման ժամանակ քննարկվել են ԼՂ բանակցությունների աշխատանքային պահերը` Աստանայում դեկտեմբերի 1-2-ին կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի համատեքստում: Բացի այդ, ամերիկացի դիվանագետը տեղեկացրել է Մամեդյարովին Երեւանում անցկացված բանակցությունների բովանդակության մասին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրդտկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահին եւ ԱԳ նախարարին, որից հետո նոյեմբերի 26-ին ժամանել են Երեւան: Նույն օրը նրանք համանախագահներ Պոպովն ու Բրադտկեն ՀՀ ղեկավարության հետ հանդիպումներից հետո վերադարձել են Բաքու, իսկ Ֆասիեն մեկնել է Փարիզ, որպեսզի իրենց տարածաշրջանային հանդիպումների մասին տեղեկացնի Ֆրանսիայի իշխանություններին:
Նոյեմբերի 29-ին բոլոր երեք համանախագահները կլինեն Աստանայում, որտեղ դեկտեմբերի 1-2-ին եղի կունենա ԵԱՀԿ գագաթաժողովը:




























