Հակավիրուսային ծրագրային ապահովում արտադրող ամերիկյան Symantec ընկերությունը խորհուրդներ է հրապարակել Petya շորթիչ վիրուսի դեմ պայքարելու համար, որը նախօրեին ամբողջ աշխարհում վնասել է բազմաթիվ ընկերությունների ու պետական հաստատությունների համակարգեր, փոխանցում է «Կոմերսանյա»-ն։

Հրահանգների համաձայն՝ օգտատերերը պետք է «ձեւացնեն», թե համակարգիչը վարակվել է։ Նրանք պետք է perfc  ֆայլով «Նոթատետր» ստեղծեն եւ այն տեղադրեն Windows-ի թղթապանակում՝ C սկավառակում։ Երբ վիրուսը հայտնվում է համակարգում, այդ ֆայլն է փնտրում եւ գտնելով՝ դադարում է գործել։ C:\Windows\perfc ֆայլը ոչ մի անուն չպետք է ունենա։

Petya վիրուսը տարածվել է՝ ինչպես աղմկահարույց WannaCry-ը։ Այն արգելափակում է համակարգիչներն ու բիթքոինով 300 դոլար փոխանցում պահանջում։