Ղարաբաղյան հակամարտությունը դադարել  է լինել միայն Հայաստանի ու ադրբեջանի խնդիրը։ Այս մասին հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հոգեւոր Հայաստան» նախաձեռնության կողմնակից, նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը։

Նրա կարծիքով եթե մարդկանց թույլատրվեր բնակեցնել ազատագրված տարածքները, ապա իրավիճակն այլ կլիներ։  «Երբ սահմանին զինվորների են սպանում, Հայաստանում պետք է աշխատախումբ հավաքվի, ու պետք է հայտարարվի, որ երկու ամսվա ընթացքում իր աշխատանքը կսկսի Համահայկական կոնգրեսը։  Մենք պետք է ստեղծենք համակարգեր, որոնք կգործեն այլ տրամաբանությամբ»,- նշել է Աշոտ Մանուչարյանը՝ հավելելով, որ ամբողջ աշխարհի հայերը միշտ ունեցել են նման համակարգեր։