Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը կարեւորում է Իրանի հետ ԵՏՄ-ի աշխատանքը:

Երեւանում անցկացվող «Հայաստանի Հանրապետություն. երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Առաջին արդյունքները» կլոր սեղանի ընթացքում ունեցած ելույթում նախարարը հիշեցրեց, որ հանրապետությունը ԵՏՄ-ին միացավ գլոբալ տնտեսական առումով դժվար ժամանակաշրջանում: Կարայանի գնահատմամբ՝ չնայած անդամակցության կարճ ժամկետին, արդեն դրական արդյունքներ կան. աճում է ԵՏՄ-ի երկրների հետ ապրանքաշրջանառությունը, արտահանման լավ տեմպեր կան:

«Չնայած դրան, առանձնահատկություններ կան՝ ընդհանուր սահմանների բացակայությունը: Փորձը ցույց տվեց, որ նույնիսկ սահմանների բացակայության պայմաններում ինտեգրման պրոցեսը կարող է զարգանալ»,- նշեց նախարարը: Խնդիրների թվում Սուրեն Կարայանը նշեց արտադրողների համար նոր շուկաների բացման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում նա ընդգծեց Իրանի հետ աշխատանքի կարեւորությունը: