Երեւանում հուլիսի 4-5- ին կայացել է ԵՏՄ եւ Իրանի միջեւ ժամանակավոր ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի կնքմանն ուղղված բանակցությունների հերթական փուլը։
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է համաձայնագրի նախագծի տեքստը, գյուղատնտեսական եւ արդյունաբերական ապրանքների ցանկերը, որոնց մասով Կողմերն առաջարկել են կիրառել սակագնային արտոնություններ:
Հայկական պատվիրակությունը բանակցություններին ղեկավարել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:





























