Ադրբեջանի ձեռագիրը կրկնվում է, ու շատ զարմանալի է հասցեական հայտարարությունների բացակայությունը։ Այս մասին հուլիսի 6-ին «Արցախ 2016․ ապրիլի երկրորդ օրը» ֆիլմի պրեմիերային հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԱԺ պատգամավոր, հանրապետական Արման Սաղաթելյանը։

Նա հիշեցրել է, որ 2016-ի ապրիլին Lifenews հեռուստաալիքի լրագրողները նկարահանումներ էին անում Թերթերում՝ Ադրբեջանի զինված ուժերի ու հատուկ ծառայությունների խիստ հսկողության ներքո։ «Նրանց այնտեղ են տարել, որպեսզի ցույց տան այսպես կոչեցյալ «հումանիտար աղետը», որ իբրեւ հայերը ռմբակոծել են բնակելի թաղամասերը։ Լրագրողներից մեկը, մասնագիտական պարտքը կատարելու նպատակով, դուրս է եկել նրանց հսկողությունից ու նկատել, որ բնակեցված շենքերի  տարածքում կան հրետանային տեխնիկայի հետքեր; Նա ֆիքսել է այդ փաստը։ Հենց դրա համար էլ Lifenews-ի լրագրողներին արտաքսել են երկրից»,- ասել է Սաղաթելյանը։ Նրանց այդ քաղաքականությունը, Ադրբեջանի ձեռագիրն անընդհատ շարունակվում է։ «Եվ ինձ զարմացնում է, որ այդ ժամանակաշրջանում միջնորդական կամ մշտադիտարկման առաքելություն իրականացնող միջազգային կառույցների ոչ մի ներկայացուցիչ հասցեական հայտարարություն չի արել»,- նկատեց նա։