Կողմերի միջեւ ուժերի դասավորությունը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների չի պատրաստվում: Հուլիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց արտակարգ եւ լիազոր դեսպան, փորձագետ Արման Նավասարդյանը:

Սակայն, փորձագետի խոսքով, պատահականությունները բացառել չի կարելի: «Պատից կախված հրացանը վաղ թե ուշ կարող է կրակել: Խնդիրը միայն նրանում է, որ Ադրբեջանը չի փորձում բանակցել, եւ արտգործնախարարներ Նալբանդյանի եւ Մամեդյարովի առաջիկա հանդիպման հետ մեծ հույսեր կապել պետք չէ»,- նշեց Նավասարդյանը: