2011-ին Խաղաղության կորպուսը 20 հազար դոլար կհատկացնի Հայաստանի մարզային դպրոցներում կամավորական աշխատանքների համար:
Ինչպես հայտարարել է Խաղաղության կորպուսի ծրագրերի եւ կրթական կուրսերի բաժնի ղեկավար Նիկոլաս Բրունոն, այդ ծրագրերի նպատակը դպրոցների, հասարակական կազմակերպությունների ու տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ կապերի հաստատումն է:
Նա նաեւ ընդգծել է, որ Խաղաղության կորպուսը մտադիր է հետագայում եւս աջակցել Հայաստանին` երկրի մարզերում կամավորական ծրագրերի իրականացման հարցում:
Խաղաղության կորպուսը Հայաստանում գործում է 1992-ից: Ողջ այս ընթացքում Հայաստան են ժամանել շուրջ 600 կամավորներ:





























