Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հուլիսի 9-ին, այցելել է Մարտակերտի ու Շահումյանի շրջաններ եւ ծանոթացել Սոթք-Մարտակերտ մայրուղու շինարարության ընթացքին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Չափար գյուղում երկրի ղեկավարը հրավիրել է խորհրդակցություն մայրուղու շինարարության ավարտական փուլի աշխատանքների շուրջ:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով այս շնչերակի կարեւոր ռազմավարական նշանակությունը մեր երկրի համար: