Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրումը կարող է կապակցված լինել Հյուսիսայի Կովկասն ապակայունացնելու փորձերի հետ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Կարինե Գեւորգյանը։

«Կովկասում իրավիճակը անկայուն է ու Ադրբեջանի պաշտոնատար անձանց որոշ հայտարարություններ վկայում են այն մասին, որ այդ երկիրը կարող է այնուամենայնիվ անցնել ռազմական գործողությունների»,- նկատեց փորձագետը։

Նրա խոսքով ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրումը կարող է կապակցված լինել Կարաչաեւո Չերկեսիայի միջոցով Հյուսիսային Կովկասն ապակայունացնելու փորձերի հետ։ Պատասխանելով այն հարցին, թե ում է դա ձեռնտու՝ քաղաքագետը նկատեց, որ դա խոչընդոտելու է Նոր մետաքսե ճանապարհի չինական նախագծի իրականացմանը։