Վարդագույն Lamborghin-ով շիկահեր կինը ռեկորդ է սահմանել ավտոարշավի ժամանակ։ 800 մ հեռավորության վրա նրան հաջողվել է ժամում 338 կմ արագություն բացել, ինչը ռեկորդային է կանանց համար, հայտնում է Motor-ը։
Աղջիկը արշավին մասնակցում էր լրջորեն լրամշակված Huracan ավտոմեքենայով։ Կուպեն, որը ապահովում է 610 ձիաուժ, պատրաստել էին Heffner Performance ատելյեում՝ 5,2-լիտրանոց V12 շարժիչի վրա երկու տուրբին տեղադրելով։ Հզոր մեքենայի հայտարարված հզորությունը հասնում է երկու հազար ձիաուժի։











