Հյուսիսային Ամերիկայում ՀԱԷ Արեւմտյան թեմի առաջնորդ, Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն ԱՄՆ Կոնգրեսում աղոթք է կարդացել:
Նրան աղոթք կարդալու համար հրավիրել է Ներկայացուցիչների պալատի անգամ Ադամ Շիֆը: «Ինձ համար մեծ պատիվ է մեր երկրի մայրաքաղաքում ողջունել արքեպիսկոպոս Տերտերյանին»,- նշել է Շիֆը:
«Այնքան ուրախ եմ, որ Ներկայացուցիչների պալատը կարողացավ ունկնդրել մեր հասարակության այդքան հարգարժան հոգեւոր առաջնորդի ոգեշնչող խոսքը: Արքեպիսկոպոս Տերտերյանը հսկայական ազդեցություն է ունեցել բոլոր դավանանքների հետեւորդ մարդկանց վրա եւ կարեւոր դեր ունեցել միլիոնավոր մարդկանց կրոնական եւ քաղաքացիական կյանքում»,- հավելել է կոնգրեսականը:











