Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակում հանդիպում են ունեցել:

Քլինթոնն ասել է, որ Վրաստանի հետ, որպես ռազմավարական գործընկերոջ, ցանկություն ունեն ավելի խորացնել հետագա համագործակցությունը:

Հիլարի Քլինթոնը եւս մեկ անգամ ընդգծել է, որ ԱՄՆ-ը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ երկրի ինքնիշխանությունը;

Նա նաեւ կենտրոնացրել է ուշադրությունը ԵԱՀԿ-ի` Վրաստանում հակամարտությունների կարգավորման գործում ունեցած դերի, ինչպես նաեւ հայտարարել է եվրոպացի դիտորդների Վրաստանի ողջ տարածքոմ մուտք ունենալու անհրաժեշտության մասին: