Իրանի ու Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն անհիմն են։ Այս մասին հայտնել է Իրանի առաջին փոխնախագահ Իսհակ Ջհանգիրին ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, որը Թեհրանում է գտնվում՝ նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար, հայտնում է ԻՐՆԱ-ն։

Նրա խոսքով, Իրանի ու Ռուսաստանի դեմ նոր ամերիկյան միակողմանի պատժամիջոցները անհիմն են, նման պայմաններում ԵՏՄ հնարավորությունների գործածումը կարող  է նպաստել Թեհրանի ու Մոսկվայի խնդիրների լուծմանը։

Սարգսյանը հույս է հայտնել, որ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին Իրանի հետ ԵՏՄ երկրների համաձայնագիրը կկնքվի մոտ ժամանակներս։