Բրիտանական Guardian թերթի կայքը դեկտեմբերի 3-ին չի դիմացել օգտագործողների հոսքին, ովքեր ցանկանում էին շփվել սկանդալային ինտերնետ ռեսուրսի` WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասնաջի հետ, հաղորդում է «ՌԻԱԱ նովոստին»` հղում անելով պարբերականի Twitter-ում ունեցած էջին:

Guardian-ը հայտնել էր, որ այսօր` ժամը 13:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 17-ին) Ասանջը Online կոնֆերանս է կազմակերպում, ում փնտրում է «Ինտեպոլը»: Որոշ տվյալներով Ասանջը գտնվում է Մեծ Բրիտանիայում:

Wikileaks-ի հիմնադիրը պետք է պատասխաներ Guardian-ի ընթերցողների հարցերին ու մեկնաբանություններին:

Սակայն հենց սկզբից հարցեր ու մեկնաբանություններ գրելու մասին անոնսն անհետացել է կայքից եւ կոչ է արվել ընթերցողներին համբերություն ունենալ, քանի որ կայքը չի դիմացել այդքան մեծ թվով այցելուների միաժամանակյա այցելությանը: