2018-2019 թվականներին Եվրասիական տնտեսական միությունում կարող են չեղարկել ռոումինգը։ Այս մասին հայտարարել է  Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային  ծառայության ղեկավարի տեղակալ Անատոլի Գոլոմոլզինը՝ РБК-ի եթերում։

«Մենք կարծում ենք, որ 2018-2019 թվականների ընթացքում այդ խնդիրը լուծելու հնարավորություն կա»,-նշել է Անատոլի Գոլոմոլզինը։ 

Հայտնի է դարձել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն աշխատում է ԵՏՄ-ի տարածքում ռոումինգի արժեքի զրոյականացման ուղղությամբ։ Նման հնարավորությունը մշակում են ԵՏՄ անդամ երկրներիի բջջային օպերատորների հետ համատեղ։