Աստանայում դեկտեմբերի 1-2-ը կայացած ԵԱՀԿ գագաթաժողովը ցույց տվեց, որ այլ սկզբունքների հետ մեկտեղ պետք է կիրառվի նաեւ ազգերի ինքնորոշման սկզբունքը: Դեկտեմբերի 4-ին լրագրոների հետ հանդիպմանն այս մասին ասել է «Եվրոպական ինտեգրացիա» վերլուծական կենտրոնի ղեկավար Կարեն Բեքարյանը:
«Եթե նախկին գագաթաժողովներում ամեն ինչ լղոզված էր, իսկ ինքնորոշման հարցը երբեք չէր հիշատակվում, ապա հիմա իրավիճակը փոխվել է»,-ասել է Բեքարյանը: Նրա կարծիքով, հայկական կողմը կարող է հանգիստ շունչ քաշել, քանի որ ամփոփիչ հայտարարությունը հստակ երաշխիք է հայկական անվտանգության համար:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը, ապա փորձագետի կարծիքով, այս հարցով խորհրդարանական քվերակությունը, որը նախանշված է հաջորդ շաբաթ, պետք է հետաձգվի:
«Չափազանց անտրամաբանական է , որ Հայաստանի նախագահը հայտարարում է թե ԼՂՀ անկախությունը կճանաչի պատերազմ սկսվելու դեպքում, այն դեպքում, երբ Խորհրդարանը հարցը քվեարակման է դնում»,-նշել է Կարեն Բեքարյանը` հավելելով, որ նման պահվածքը չի համապատասխանում Հայաստանի արտաքին քաղաքականութանը եւ այդ քայլի հետեւանքներն անկախատեսելի են:





























