Հյուսիսային Կորեան հայտնել է ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին։ Տվյալ մարտական լիցքը նախատեսված է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների սարքավորման մասին։

Երկրի ազգային հեռուստատեսությունը հայտնել է, որ փորձարկումների մասին կարգադրությունը տրվել է տեղական ժամանակով 3։00-ին։

Սեպտեմբերի 3-ի առավոտյան Հյուսիսային Կորեայի հարեւան երկրները հայտնել են ստորգետնյա ցնցումների մասին Կիլչժու քաղաքի տարածքում, որտեղ գտնվում է Պհունգերի միջուկային հրաձգարանը։ Չինաստանի սեյմոլոգիական կենտրոնը գրանցել է 2 ստորգետնյա ցնցում։ Դրանց ենթադրյալ պատճառը կարող էին լինել պայթյունն ու փլուզումը։ Ճապոնիան ու Հարավային Կորեան հանգել են այն եզրակացության, որ երկրաշարժը արհեստական ծագում ունի ու Հյուսիսային Կորեային մեղադրել են վեցերորդ միջուկային փորձարկումների անցկացման մեջ։