Եթե ընտրողները ձայների մեծ մասը տային «Ծառուկյան» դաշինքին, այն կիրականացներ նախընտրական խոստումները։ Այս մասին սեպտեմբերի 11-ին՝ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում, ասել է «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«Բայց ժողովուրդն իր ձայնը՝ 50+1, տվեց ՀՀԿ–ին։ Իսկ եթե մեզ տային, մենք 15 մլրդ դոլարի ներդրում կբերեինք Հայաստան եւ կկատարեինք մեր ծրագրի բոլոր 15 կետերը»,– հավելեց նա։
Հարցին, թե նա ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծված չի համարում արդյոք, Ծառուկյանն արձագանքեց.«Ով ա ասում կեղծել են։ Մարդը տվել ա իրա քուչի տղուն, տվել ա իր գյուղապետին, տվել ա մարզպետին, բայց դրանք խնդիր լուծող չեն։ Ես այդպիսի անհիմն հայտարարություններ չեմ արել: Ժողովուրդը պետք է ձայնը տա, հետո պահանջի»:
«Հավաքվում ու ասում էին՝ Ծառուկյան ջան, փրկի-փրկի, պատրաստ էի փրկել։ Ասում էի՝ ձեր ցավը տանեմ, տվեք 50+։ Ասել եմ խնդիրների ու պրոբլեմների լուծման ձևը, գումարի բերման աղբյուրը, ասում էին Ծառուկյանը բլեֆա արել»,-ասաց նա:











